Մխիթարյանը կարող է պատմական նվաճում սահմանել
Հենրիխ Մխիթարյանը «Սթոք Սիթիի» հետ կայանալիք խաղում կարող է պատմական նվաճում կրկնել: Այս մասին հայտնում է Պրեﬕեր լիգայի պաշտոնական կայքը:
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ Մխիթարյանն այս մրցաշրջանում արդեն 5 գոլային փոխանցում է կատարել և եթե նա առաջիկա խաղում ևս մեկ գոլային փոխանցում կատարի, ապա գոլային փոխանցումների թիվը կդառնա 6, ինչը ռեկորդային ցուցանիշ է համարվում Անգլիայում:
Պատմության մեջ նման ցուցանիշ են սահմանել միայն Թիերի Անրին(2004) և Ֆաբրեգասը(2014):