Լևոն Մկրտչյանը միշտ գալիս է, ու իր անցած, արած գործը կասկածի տակ դնում. Բախշյան
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին նշել է, որ Լևոն Մկրտչյանը միշտ գալիս է, ու իր անցած, արած գործը կասկածի տակ դնում:
«Շատ եմ սևեռվում Լևոն Մկրտչյան անուն ազգանունի վրա, որովհետև հնարավոր չի չսևեռվել, և չասել, որ չորս անգամ միշտ գալիս է Լևոն Մկրտչյանը ու իր անցած արած գործը կասկածի տակ դնում, էլ քանի՞ անգամ գա, որ ասի, որ այս անգամ ճիշտ է, լավ է: Մեր երկրում օրենքը չի գործում, օրինակ ուսուցիչների վերապատրաստման գործընթացում, այսքան տարիների ընթացքում չի եղել մեկ անգամ, որ կասեցվի որեւէ ուսուցչի գործունեությունը: Չի գործում ուսուցչի աշխատատեղի մրցույթը»,- նշեց նա: