«Facebook»-ում մեկ օրում փակվել է ավելի քան 1 միլիոն օգտահաշիվ. ո՞ր դեպքում են դրանք ջնջվում
«Facebook» սոցիալական ցանցում օրական փակվում են միլիոնավոր հաշիվներ: Այս մասին գրում է «Korrespondent.net»-ը:
Դա հիմանականում տեղի է ունենում կեղծ հաշիվների, անթույլատրելի գրառումների, ատելություն սերմանող նյութերի, ինչպես նաև մեծաթիվ «սպամներ»-ի հետևանով: Այս մասին «CNBC»-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է սոցիալական ցանցի անվտանգության բաժնի ղեկավար Ալեքս Սթամոսը:
Այս ամենին զուգահեռ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Facebook»-ից օգտվում են ավելի քան 2 միլիարդ օգտատեր, հնարավոր չի ամբողջովին վերահսկել և հեռացնել բոլոր անթույլատրելի գրառումներ կատարած օգատերերի հաշիվները:
Բացի այդ, նրանք երբեմն ջնջում են հաշիվներ, լուսանկարներ, տեսանյութեր կամ հաղորդագրություններ, որոնք վտանգավոր չեն:
«Երբ դուք ստիպված կլինեք հաղթահարել միլիոնավոր և միլիոնավոր շփումները ամեն օր, դուք չեք կարող աշխատել առանց սխալների», - դժգոհել է Սթամոսը:
Սակայն նա ընդգծել է, որ նույնիսկ երբ առկա են սպառնալիք չունեցող բովանդակության հեռացման հետ կապված խնդիրներ, դա անվտանգության քաղաքականության իրականացման տեխնիկական խնդիրներն են, այլ ոչ թե թերությունները:
Սթամոսն արձագանքել է քննադատություններին, որ Ֆեյսբուքի բովանդակության վերացման կանոնները չափազանց կամայական են: Բացի դրանից, նա նշել է, որ սոցիալական ցանցերը պետք է հաշվի առնեն շատ երկրների օրենսդրությունը, որոնց օգտագործողները ունեն իրենց սեփական պրոֆիլները:
«Որոշ երկրներում շատ դժվար է սահմանել ուրախության հասկացությունը», - բացատրեց նա: