Բորժոմիում հրդեհը մեկուսացվել է
Վրացական Բորժոմի կուրորտային շրջանի հրդեհը մեկուսացվել է: Այս մասին հայտնում է Վրաստանի Պաշտպանության նախարարությունը:
«Բորժոմիի հրդեհը մարված է, սակայն նախարարի որոշմամբ արտակարգ շտաբը դեռ մի քանի օր կաշխատի»,- ասվում է հայտարարության մեջ: