Հանրային տրանսպորտում երաժշտություն չի հնչի
Հանրային տրանսպորտում հնչող երաժշտության մասին Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանի ներկայացրած դիմումին քաղաքապետի խորհրդական Ա. Գևորգյանը գրությամբ է պատասխանել:
Ըստ գրության՝ «Երևանտրանս» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից ուղևորափոխադրումներ իրականացնող բոլոր տնտեսվարող սուբյեկտների տնօրեններին հանձնարարվել է վարորդական անձնակազմին հրահանգավորել տրանսպորտային միջոցներում բացառել երաժշտություն միացնելու դեպքերը: