Հայ ժողովրդին պառակտել ու պառակտում են
Ըստ կրոնական սկզբունքի՝ առաքելականներ, կաթոլիկներ, նեստորականներ, մահմեդականներ, եհովականներ և այլն:
Ըստ լեզվական սկզբունքի՝ արևելահայերեն, արևմտահայերեն, ռուսախոսներ, անգլախոսներ, ֆրանսախոսներ, թրքախոսներ, քրդախոսներ, արաբախոսներ և այլն:
Ըստ կուսակցական սկզբունքի՝ դաշնակներ, հնչակներ, կոմունիստներ, հանրապետականներ, ՀՀՇ, ՀՀԿ, ԲՀԿ և այլն:
Լիբանանցի ընկերս պատմեց, որ Լիբանանում դաշնակներն ու հնչակները միմյանց չեն բարևում, աղջիկ չեն տալիս ու չեն առնում, տարբեր եկեղեցիներ են հաճախում և այլն:
Ըստ ներգաղթի սկզբունքի՝ գաղթականներ, նորեկողներ, ախպարներ, փախստականներ, վերաբնակներ, տեղացիներ և այլն:
Ըստ Հայաստանի մարզերի՝ ապարանցիներ, լեննականցիներ, քյավառցիներ, քոլեցիներ, ղարաբաղցիներ: Այս տարբերակումը ցայտուն է միայն անեկդոտների ժանրում:
Պիտի ասեմ, որ ամենավտանգավորը ղարաբաղցիների խնդիրն է, երբեմն հայաստանցիների ու ղարաբաղցիների միջև տարբերությունը հասցնում են այն աստիճանի, որ կարծես դրանք տարբեր, առավել ևս, հակամարտ ազգեր են:
Հարություն Մինասյան. Ֆեյսբուք