Ինչի՞ եք Բագրատյանի ոչ պրոֆեսիոնալ կարծիքի հետ կապված սրեր ճոճում
Էդ որ Ֆեյսբուքում շատերն ամեն ինչի մասին «պրոֆեսիոնալ, փորձագիտական» կարծիք են հայտնում ու մենք թեթև ենք տանում, ինչի՞ եք Բագրատյանի ոչ պրոֆեսիոնալ կարծիքի (մարդն ինքն է գրել, որ լեզվաբան չէ) հետ կապված սրեր ճոճում:
Մարդը բանավեճ է բացել, միգուցեև՝ խոցելի փաստարկներով: Ես, օրինակ, կհիանայի, եթե լեզվաբանները շատ գեղեցիկ ու բարձր նշաձողով մասնակցեն այդ բանավեճին, իսկ մենք կողքից ընդամենը համաձայնեինք այս կամ այն փաստարկին: Բայց՝ ոչ, սա Հայաստանն է, ուր մեծամասնությունը իրեն թույլ կտա հեռուստացույց կամ որևէ սարքավորում քանդել՝ մտածելով, որ ինքը էլեկտրիկ է, ավտեմեքենայի շարժիչ քանդել՝ մտածելով, որ ինքը բնատուր խադավիկ է, քանի որ մանուկ ժամանակ սեր է ունեցել խաղալիքները քանդելու, վարկ վերցնել ու բիզնես սկսել՝ մտածելով, որ բիզնեսմենը իր երկրային առաքելությունն է ու այսպես շարունակ:
Ստյոպա Սաֆարյան. Ֆեյսբուք