Հայաստանում քիչ են հրդեհների դեմ պայքարում արագ արձագանքման խմբերը
Այսօր՝ օգոստոսի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայ անտառ» պետական ոչ կոմերցիոն կազմակերպության տնօրենի տեղակալ Ռուբեն Պետորսյանը ասաց, որ Հայաստանի տարածքում բռնկված անտառային հրդեհների շուտափույթ չեզոքացման հարցում դժվարություններ ստեղծեց արագ արձագանքման խմբերի բացակայությունը։
Պետրոսյանը նշեց, որ Հայաստանի բոլոր անտառտնտեսություններում՝ լինեն դրանք արգելոցներ, թե ազգային պարկեր, պետք է լինեն արագ արձագանքման խմբեր, որոնք անհրաժշետության դեպքում թույլ չեն տա հրդեհի տարածումը։
«Որոշ անտառներում, ճիշտ է, կան այդպիսի խմբեր։ Օրինակ՝ Կապանում եւ Հրազդանում։ Նրանք նաև ունեն տրանսպորտային միջոցներ, որոնք ապահովված են ջրելու համար անհրաժեշտ սարքերով և այլ անհրաժեշտ միջոցներով»,-նշեց բանախոսը։