Դեռ օգոստոսի 7-ին` օդի ջերմաստիճանը +41 էր, երեկ` +35, այսօր` +28. Գագիկ Սուրենյան
Այսօր ժամը 16:00-ի դրությամբ հանրապետության ողջ տարածքում երեկվա նույն ժամի համեմատ օդի ջերմաստիճանը նվազել է 6-7 աստիճանով։
Այս փաստն արձանագրում է օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Եթե երեկ 16:00-ին Երևանում +35 աստիճան էր, ապա այսօր նույն ժամին +28 աստիճան է»,- համեմատում է նա:
Օրինակ օգոսոսի 7-ին, դարձյալ ըստ Սուրենյանի, ժամը 16:30-ի դրությամբ Երևանում գրանցվել է +41 աստիճան: