ԵԼՔ դաշինքը երկու օրինագիծ է առաջարկում
ԵԼՔ դաշինքը երկու օրինագիծ ա առաջարկում: Մեկով ԱԱՀ-ն ա հանում տեղական դեղերից, մյուսով գույքահարկից ազատում ստաժով զինվորներին: Երկուսն էլ ահագին ծախս են ենթադրում:
Մինչև օրենքի քննարկումը կապրեմ այն հույսով, որ փաթեթներում ներառված է այդ ծախսի հաշվարկն ու դրա արդյունքում գոյացած ճեղքվածքի փոխհատուցման միջոցը: Ասեք իմանանք, ո՞ր բժիշկը կամ ուսուցիչը պիտի քիչ փող ստանա այդ «բարեփոխման» արդյունքում, կամ, ո՞ր վաշտը պիտի քիչ փամփուտ ստանա: Թե էլի ֆռալու եք ասեք՝ «ջպերը ծախեք, տանկ առեք!!!»:
Եթե հանկարծ պարզվի, որ նման հաշվարկ չկա, ստիպված եմ լինելու հորդորել այդ դաշինքին սահմանափակվել մարշրուտկի դրոշակներով ու մուզիկայով, քանի որ փողոց վերանվանելն էլ բավականին ծախսատար բան է, որը նույնպես դժվար հաշվարկած լինեն:
Արթուր Դանիելյան.Ֆեյսբուք: