Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ամեն վայրկյան պետք է պատրաստ լինեն անակնկալների. Աշոտ Մանուչարյան
Այսօր՝ օգոստոսի 15-ին, լրւագորղների հետ հանդիպման ժամանակ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը նշեց, որ շատ հնարավոր է, որ մի օր Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներն ասեն. «Մենք փաստաթուղթ ենք ստորագրել»։
Մանուչարյանի կարծիքով՝ ղարաբաղյան հարցում ամեն վայրկյան անակնկալներ կարող են լինել։ «Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները պետք է դրան պատրաստ լինեն»,-նշեց Մանուչարյանը։
Նրա խոսքով՝ «Սասնա ծռեր»-ի շուրջ ծավալված իրադարձությունները ազդել են ղարաբաղյան հարցի որոշ բանաձեւերի վրա։ Աշոտ Մանուչարյանի խոսքով՝ դրանք կանխեցին այդ հարցի շուրջ հայկական կողմի համար անբարենպաստ իրադարձությունները։