«iPhone 8»-ի վերջնական դիզայնը (տեսանյութ)
«Forbes»-ի խմբագիր Գորդոն Քելլին հրապարակել է «iPhone 8»-ի նոր լուսանկարներ: Նրա խոսքով՝ դա գոյություն ունեցող նախատիպերից ամենամանրակրկիտն է: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Ես կարող եմ հաստատել, որ դա «iPhone 8»-ի վերջնական դիզայնն է: Ի տարբերություն շատ մակետների, որոնք իրենցից սովորական մետաղի կտոր են ներկայացնում, այս նախատիպը շատ մանրամասն է արված և ստեղծված է գործարանային բարձրորակ նյութերից»,- նշել է նա:
Սմարթֆոնի հետին մասը ապակուց է մարտկոցի անլար վերալիցքավորումն ապահովելու համար:
Երկար սպասված մոդելը կներկայացվի աշնանը: