Արա Զոհրաբյանը կառաջադրվի ՓՊ նախագահի պաշտոնում
«Armlur.am»-ը գրում է. Փաստաբաններ Գառնիկ Թուխտարյանը, Նիկոլայ Հակոբյանը, Թաթուլ Խուդատյանը, Արամ Օրբելյանը, Հունան Բաբայանը, Դավիթ Սրապիոնյանը և Նշան Մաթևոսյանը 2017թ. օգոստոսի 12-ին, որպես ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու առաջադրել են փաստաբան Արա Զոհրաբյանին: Այս մասին քիչ առաջ մեզ հետ զրույցում հայտնեց Արա Զոհրաբյանը:
Ինչպես հայտնի է՝ 2017 թվականի սեպտեմբերի 9-ին տեղի կունենա փաստաբանների պալատի նախագահի ընտրություն: Թե ովքեր են լինելու մյուս թեկնածուները, դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ դեռևս 2013 թ. ՓՊ նախագահի պաշտոնի համար պայքարում էին փաստաբան Տիգրան Աթանեսյանը, Կրոմվել Գրիգորյանը, սակայն նախագահ ընտրվեց Արա Զոհրաբյանը: