Ճապոնիայում 1 շաբաթում շոգի պատճառով 9 մարդ է մահացել.հազարավոր մարդիկ հոսպիտալացվել են
Ճապոնիայում շոգի պատճառով 9 մարդ է մահացել, հազարավոր մարդիկ հոսպիտալացվել են: Այս մասին գրում է «РИА Новости»-ն՝ հղում տալով երկրի հրշեջ ծառայության կատարած հայտարարությանը, որի ենթակայության տակ է գտնվում շտապօգնության ծառայությունը:
Նշվում է, որ շոգից տուժածների կեսը 65 և բարձր տարիքի անձիք են:
Անցյալ շաբաթ երկրում ջերմաստիճանի ցուցիչը տատանվում էր 35 աստիճանի միջակայքում: