Վարդան Գերավետյանի ու Տիգրան Մանուկյանի անժամկետ հացադուլը շարունակվում է
«Սասնա Ծռեր» խմբավորման անդամներ Վարդան Գերավետյանը և Տիգրան Մանուկյանը շարունակում են հացադուլը:
Ինչպես հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից՝ նրանք բժիշկների հսկողության ներքո են գտնվում: Իսկ իրենց առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Հիշեցնենք, որ Վարդան Գերավետյանը անժամկետ հացադուլ էր հայտարարել հուլիսի 21-ից, որին հուլիսի 24-ին միացել էր նաև Տիգրան Մանուկյանը: