«Սասնա ծռերի» դատավարության՝ փակ կարգավիճակով անցկացնելու հարցը, կարծում ենք, ժամանակի հարց է
Սասնա Ծռերի դատավարության՝ փակ կարգավիճակով անց կացնելու հարցը կարծում ենք ժամանակի հարց է։ Ըստ էության ամեն ինչ դրան էլ տանում է,քանի որ նիստերը դեռ չսկսված ընդհատվում են,կամ անցնում չափազանց լարված մթնոլորտում։
Պարզ է, որ նման իրավիճակը ունի երկու ելք՝ կամ վերջապես ծռերը և յուր փաստաբանները սկսում են հավուր պատշաճի մասնակցել դատապրոցեսներին, կամ էլ բոյկոտում են նիստերը անցնում են դռնփակ։ Եվ առաջին և երկրորդ պարագաներում սակայն իրավիճակը քաղաքական իմաստով կարող է փոխվել։ Դռնփակի դեպքում արդեն վերջինիս համակիրները սկսելու պահանջել հակառակը,որպեսզի տեղյակ լինեն քաղաքական իրողությունից,նիստերի բովանդակությունից։
Ինֆորմացիոն քաղցը հագեցնելու համար չի բացառվում նորից դուրս գալ փողոցներ։ Փողոցային պայքարում նրանց կարող են աջակցություն ցույց տալ քաղաքական կուսակցություններից միայն ժառանգությունն ու Երկիր Ծիրանին,քանի որ վերջիններիս հարապարակավ մի քանի անգամ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել զինված ջոկատին։ Սա իշխանության համար էլ կարող է ձեռնտու լինել զուտ այն իմաստով, որ հասարակական ապատիան թոթափելու համար անհրաժեշտություն կլնի մի քիչ ակտիվացնել քաղաքական կյանքը։
Այնպես որ, տրամաբանություն ամեն դեպքում կա,հատկապես ծռերի կողմից,նիստերը բոյկոտելն ու ամեն կերպ այն ընդհատելու փորձեր անելու մեջ։ Մնում է միայն պարզել ժամանակը,թե դատարանը երբ նման որոշում կկայացնի:
Վաչե Սարդարյան. Ֆեյսբուք: