Նոր «Nissan»-ը վարորդներին կհիշեցնի հետևի նստատեղին մոռացված երեխաների մասին
«Nissan» ընկերությունը ներկայացրել է իր «Rear Door Alert» անվտանգության նոր համակարգը, որը կոչված է վարորդներին հիշեցնելու բեռնախցում մոռացված իրերի կամ հետևի նստատեղին մոռացված երեխաների մասին: Այս մասին գրում է «Autonews»-ը։
«Rear Door Alert»-ը հիշում է, արդյո՞ք հետևի դռները կամ բեռնախցի դուռն ուղևորությունից առաջ փակվել է։ Իսկ երբ շարժիչն անջատվում է, բայց դուռը նորից չի բացվում, համակարգը համապատասխան ծանուցումը ցուցադրում է սարքի էկրանի վրա։
«Rear Door Alert» համակարգն ընդգրկվելու է 2018 մոդելային տարվա «Nissan Pathfinder» ամենագնացի ստանդարտ սարքավորման մեջ, որն ԱՄՆ-ում կսկսեն վաճառել այս տարվա սեպտեմբերին։