Բասկետբոլի Հայաստանի հավաքականը նորամուտը հաղթանակով նշեց աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում
Բասկետբոլի Հայաստանի հավաքականն իր նորամուտը հաղթանակով նշեց աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: Ընտրական փուլի առաջին տուրում հայ բասկետբոլիստները խորվաթ մասնագետ Նիկշա Բավցևիչի գլխավորությամբ նախկին «Միկա» մարզահամալիրում ընդունեցին Սլովակիայի հավաքականին և հաղթանակ տարան 75:61 հաշվով:
Առաջին քառորդից հետո հյուրերն ունեին 5 միավորի առավելությամբ, սակայն երկրորդ քառորդում Հայաստանի թիմը շտկեց իրավիճակը և հաղթեց 21 միավորի առավելությամբ:
Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի օգոստոսի 5-ին՝ ընդունելով Շվեդիայի թիմին: