Արսեն Հարությունյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարի վերջին օրը Հայաստանը նվաճեց բրոնզե մեդալ:
Արսեն Հարությունյանը (55 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում 9:0 հաշվով հաղթեց Գերմանիան ներկայացնող Ռամզան Ավտաևին:
Կիսաեզրափակիչում պարտություն կրած Գեւորգ Մխեյանը (66 կգ) ևս անցկացրեց բրոնզե մեդալի համար գոտեմարտ, սակայն 4:6 հաշվով պարտվեց վրացի Իվերլիկո Ջուլակիձեին: Կիսաեզրափակիչում Մխեյանին հաղթած ռուս ըմբիշը դարձավ ոսկե մեդալակիր:
Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմն աշխարհի առաջնությունում ելույթն ավարտեց 2 մեդալով: 50 կգ քաշային Կարեն Զուրաբյանը նախօրեին դարձել էր աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն: Հայաստանի թիմի կազմում հանդես եկան նաև Ղազար Համբարձումյանը (60 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (84 կգ), Սարգիս Հովսեփյանը (96 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (120 կգ), որոնք մեդալ չեն նվաճել: