Միլիարդների վեճը. որքա՞ն է «նստել» «Apple»-ի վրա «Nokia»-ի հետ կոնֆլիկտը լուծելը
Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ «Apple»-ը կարգավորել է բոլոր պատենտային վեճերը «Nokia» ընկերության հետ, որի հետևանքով վերջինիս սարքավորումները հայտնվել էին «խնձորային» օնլայն խանութում: Սակայն այս խնդրի լուծումն «Apple»-ի վրա էժան չի նստել: Այս մասին գրում է «Apple Insider»-ը:
Ինչպես հաղորդվում է, «Apple»-ը «Nokia»-ի հաշվին է փոխանցել երկու միլիարդ դոլար ֆիննական ընկերության հետ լիցենզիոն համաձայնագրի շրջանակում: Միայն դրանից հետո է «Nokia»-ն հետ կանչել տասնյակ դատական հայցերը ԱՄՆ-ից և Գերմանիայից: Այսպիսով, Կուպերտինոյում որոշել են չսպասել դատական որոշմանը և հարցը լուծել գումարային փոխհատուցմամբ:
Կողմերից ոչ մեկը չի գաղտնազերծել պայմանավորվածության մանրամասները: