Արտակարգ դեպք Երևան-Չարենցավան ավտոճանապարհին. երթևեկությունը գրեթե կաթվածահար է եղել
Այսօր՝ հուլիսի 24-ին, ժամը 17:00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Երևան-Չարենցավան ավտոճանապարհի Արզնի գյուղի տարածքում: Երթևեկությունը կաթվածահար է եղել:
«Opel Astra» մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվելով արգելապատնեշին գլխիվայր շրջվել է:
Operativ.am-ը դեպքի վայրում հավաքվածներից տեղեկացավ, որ վարորդին մեքենայից դուրս են բերել և առաջին օգնություն ցուցաբերել քաղաքացիները:
Նախնական տեղեկություններով վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել:
Դեպքի մանրանասները դեռևս հայտնի չեն: