Ադրբեջանում տղամարդը մուրճով սպանել է կնոջ, ծանր վիրավորել դստերն ու տղային
Բարդայի տարածաշրջանում սարսափելի հանցագործություն է տեղի ունեցել: Այս մասին գրում է «Apa.az»-ը:
Գործակալության փոխանցմամբ միջադեպը տեղի է ունեցել Գադջալայում:
Սադայհ Ալիևը սպանել է կնոջը՝ Գյուլբանիզ Մեհդիևին, մուրճով հարվածելով նրան:
Այնուհետև նա հարձակվել է դստեր՝ Մալեյկա Ալիևի և նրա որդու՝ Մուրադ Ալիևի վրա: Նրանք երկուսն էլ լուրջ վնասվածքներ են ստացել:
Հարևանը վիրավորներին տեղափոխել է Բարդայի կենտրոնական շրջանային հիվանդանոց:
Տղամարդը իր տան բակում ինքնասպան է եղել՝ կախվելով ծառից: