Ալիևը ունքերը կիտել ու լաց է լինում
Իլհամ Ալիևը ունքերը կիտել ու լաց է լինում: Ադրբեջանի դիկտատորը, ով չի հոգնում ամեն առիթի հիշեցնել, որ Ադրբեջանը հաշված ժամերի ընթացքում կգրավի ամբողջ Հայաստանը, հիմա իր բողոքն է արտահայտում աշխարհին, քանի որ ոչ մեկ չի միջամտում Արցախի հարցի լուծմանը:
Բողոքի պատճառ է դարձել նախ Ռուսաստանը: Այսօր՝ հուլիսի 21-ին, հանդիպել են Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը: Հանդիպումից հետո ադրբեջանական մամուլը ալիևյան բառերով խոսել է Պուտինի մասին: Ադրբեջանը բողոքում է, որ Ռուսաստանը ավելի շատ ոգևորված է սեփական զենքը վաճառելու հարցում , քան Արցախի հարցի խաղաղ կարգավորմամբ:
Այնուհետև անդրադարձ են կատարել Դոնալդ Թրամփի գործունեությանը ու կրկին բողոքել, որ Թրամփին այժմ ընդհանրապես չի հետաքրքրում Կովկասը:
Ու չնայած, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ցանկություն է հայտնում կազմակերպել հայ-ադրբեջանական հանդիպումներ, սակայն ադրվեջանական կողմը նրան անվանում է անփորձ նախագահ, ով ոչինչ չի կարող որոշել:
Հայաստանը ժամերի ընթացքում գրավող երկիրը բողոքում է նաև բոլոր միջազգային կազմակերպություններից ու նրանց մեղադրում է Հայաստանի օգտին գործունեություն ծավալելու մեջ:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք: