Ռուսաստանում վաճառվող «Արցախ» անունը կրող գինին անհանգստացրել է մի խումբ ադրբեջանցիների
Ռուսաստանում վաճառվող «Արցախ» անունը կրող գինին անհանգստացրել է մի խումբ ադրբեջանցիների: Գինին կրկանակի անհանգստության պատճառ է դարձել, քանի որ բացի «Արցախ» գրառումից պիտակի վրա առկա է նաև «Շուշի» գրառումը:
Մի խումբ ադրբեջանցիներ սկսել են մեղադրել իրենց պետությանը և Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանին, քանի որ նրանք չեն կարողանում արգելել Ռուսաստանում վաճառվող նմանատիպ ապրանքների վաճառքը: Ռուսաստանում , բացի գինուց պարզվում է ևս այլ ապրանքներ են վաճառվում «Արցախ» անունով: Սակայն նշված անվանումը Ռուսաստանում, որպես օրենքի խախտում չի համարվում, չնայած ադրբեջանցիները պնդում են, որ դա գնորդին մոլորեցնող քայլ է:
Իսկ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանին մեղադրում են պետության շահերը պաշտպանելու փոխարեն իր սեփական բիզնես գործունեությամբ զբաղվելու մեջ:
Աշոտ Ասատրյան.ֆեյսբուք: