Բանդուրյանների բիզնեսը շարունակում է ծաղկել. Նոր ռեստորան են կառուցում
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած քրեական հեղինակություն, նորատուսցի Բանդուրյան եղբայրներից Ալիկը ձերբակալված է՝ անցած տարի «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության գործով, և նրան մեղադրում են սպանությունը դրդելու մեջ, դա չի խանգարում, որ նրա բիզնեսը ծաղկի։ Սևան-Մարտունի ճանապարհի Նորատուս գյուղի հատվածում Բանդուրյանին պատկանող «Վերադարձ» ռեստորան-հյուրատունն ընդարձակում են, այս օրերին էլ ակտիվ շինաշխատանքներ են ընթանում»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: