Վերջին հաշվով, ցանկացած դատավարություն բանավեճ է՝ ճշմարտությունը որոնելու և գտնելու․․․
Դատավարության յուրաքանչյուր մասնակից, օգտագործելով իր իրավասությունների առավելագույնը, դատավարության ընթացքում ձգտում է հասնել իր համար առավելագույնին, և դա բնական է։
Քաղաքական հնչեղություն ունեցող դատավարություններն իրենց բնույթով ու ընթացքով, իսկ դրանց մասնակիցները՝ հատկապես, պետք է մի քանի գլուխ բարձր լինեն թե՛ իրենց պահվածքով, թե՛ վարքագծով և թե՛ ասելիքով:
Այդպիսի դատավարությունները պետք է «դասընթաց» լինեն, կլանեն հասարակության լայն շերտերի ուշադրությունը՝ հասկանալու և ըմբռնելու դատավարության բոլոր ասպեկտները, այդ թվում և՝ քաղաքական ու գաղափարական:
Այդ դատավարությունները լավագույն հարթակն են՝ հասցնելու մարդկանց այն գաղափարներն ու ճշմարտությունը, որի համար այդ մարդիկ հայտնվել են անազատության մեջ։
Եթե այդ ամենը չկա, և գերակշռում է շոուն, ուրեմն՝ կա՛մ այդպիսի վեհ գաղափարներ ի սկզբանե չեն եղել, ընդամենը պարզ շահարկում է, կա՛մ մարդիկ այլ նպատակ ունեին և ունեն:
Նորայր Նորիկյան. Ֆեյսբուք: