Նիկոլա Սարկոզիի դեմ կրկին դատավարություն է ընթանում՝ 2012 թվականին իր նախընտրական քարոզարշավի անօրինական ֆինանսավորման մեղադրանքով
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ կրկին դատավարություն է ընթանում՝ 2012 թվականին իր նախընտրական քարոզարշավի անօրինական ֆինանսավորման մեղադրանքով:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, Սարկոզին, որը հերքում է իր դեմ ներկայացված մեղադրանքը, մեկն է 13 անձանցից, որոնք մեղադրվում են նույն գործով: Ըստ մեղադրանքի՝ նրանք մեղադրվում են քարզարշավի շրջանակում տասնյակ միլիոնավոր եվրո ծախսելու և դա քողարկելու նպատակով PR ընկերության վարձելու մեջ:
Սա ֆրանսիացի գործչի վերջին դատավարությունն է իր հանդեպ բացված քրեական գործերով: Այս տարի ավելի վաղ նրան մեղավոր են ճանաչել կոռուպցիոն գործով:
Այս գործով 66-ամյա Սարկոզիին սպառնում է մեկ տարվա ազատազրկում և մինչև 3750 եվրոյի տուգանք: