«Սասնա ծռերի» գործ. դատավորը հեռացել է 3 պաշտպանների եւ 2 քաղաքացիների նկատմամբ սանկցիա կիրառելու
«Սասնա ծռերի» գործի դատաքննության ժամանակ դատավոր Արտուշ Գաբրիելյանը ընմիջում է հայտարարել և հեռացել խորհրդակցական սենյակ՝ քննարկելու երեք պաշտպանների և 2 քաղաքացու նկատմամբ սանկցիա կիրառելու հարցը:
News.am-ի թղթակիցը հայտնում է, որ խոսքը, մասնավորապես, պաշտպաններ Մուշեղ Շուշանյանի, Նինա Կարապետյանցի և Արայիկ Պապիկյանի մասին է, որոնք հրաժարվել են դատարանի դահլիճ մտնելուց առաջ խուզարկվել և չեն մտել ներս:
Ըստ դատավորի նրանք չեն ենթարկվել դատական կարգադրիչների օրինական պահանջին, մինչդեռ փաստաբանները պնդում են, որ զննության անվան տակ իրենց ուզում են խուզարկել, ինչն անթույլատրելի է:
Ինչ վերաբերում է քաղաքացիներին, ապա, ըստ դատավորի, նրանք դատավորի ներս մտնելիս ոտքի չեն կանգնել՝ այդպիսով անհարգալից վերաբերմունք դրսեւորելով դատարանի նկատմամբ:
Մանրամասները՝ այստեղ: