Արցախյան բանակը եղել ու մնալու է Արցախում միշտ. Էդուարդ Շարմազանովը՝ Չավուշօղլուին
ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի՝ հայկական ուժերն Արցախից դուրս բերելուն առնչվող հայտարարությանը:
ԱԺ փոխնախագահը մասնավորապես նշել է. «Մի պետություն, որը բացահայտ աջակցել և աջակցում է Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությանը, անելիք չունի Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում:
Արցախյան զինուժը եղել և մնալու է Արցախում միշտ մի պարզ պատճառով. այն պիտի պաշտպանի իր սուրբ ու ազատ հայրենիքի անդորրը: Եվ վերջում, զավեշտալի է, երբ օկուպանտը խոսում է խնդրի խաղաղ կարգավորումից: Դուք անհեթեթ կոչեր անելու փոխարեն ազատեք Կիպրոսը ձեր օկուպացիոն ներկայությունից»: