Նեյմարը չի հեռանա «Բարսելոնայից». նրա տրանսֆերի համար գինը կկրկնապատկեն
«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտնել է, որ բարզիլացի հարձակվող Նեյմարը թիմից չի հեռանա: Այս մասին հայտնում է «Interfax.ru»-ն:
Նշենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում է, որ ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը» օգտվել է խաղացողին 220 միլիոն եվրոյով գնելու հնարավորությունից:
Ինչպես նշվում է՝ Նեյմարը նոր պայմանագիր է ստորագրել «Բարսելոնայի» հետ, որը ուժի մեջ կլինի մինչև 2021 թ-ը:
Միևնույն ժամանակ «L'Equipe»-ը պնդում է, որ «ՊՍԺ»-ն ոչ միայն պատրաստ է բրազիլացում համար ռեկորդային գումար վճարել, այլ նաև ֆրանսիական ակումբի քափարցի տերերը մտադիր են Նեյմարի համար 500 հազար եվրո վճարել շաբաթական: