Կատարի վերջնագիրը երկարաձգել են 48 ժամով
Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Սաուդյան Արաբիան Կատարի առջև դրված վերջնագրին պատասխանելու համար ևս 48 ժամ են տվել: Այս մասին հայտնում է «Vesti.ru»-ն:
Դոհային հավելյալ ժամանակ տալու համար դիմել է Քուվեյթը, որը որպես միջնորդ է հանդես գալիս այդ պետությունների միջև:
Արաբական երկրները Կատարի հետ դադարեցրել էին դիվանագիտական կապերը, ինչից հետո առաջ էին քաշել մի շարք պահանջներ: Այդ թվում են Անկարայի հետ հարաբերությունների խզումը և երկրում հիմված թուրքական ռազմաբազայի վերացումը, «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փակումը, Իրանի հետ համագործակցության դադարեցումը:
Պաշտոնական Դոհան խոստացել էր, որ իր պատասխանը կտա հուլիսի 3-ին:
Կահիրեում հուլիսի 5-ին Կատարին վերջնագիր ներկայացրած երկրների արտգործնախարարները կքննարկեն բանակցությունները: