Վերջին 10 օրում Ադրբեջանը հաստատված տվյալներով 8 զոհ ունի. Վիգեն Սարգսյան
Այսօր՝ հունիսի 28-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը վերջին 10 օրվա ընթացքում հաստատված տվյալներով տվել են 8 զոհ, որոնց մասին ադրբեջանական մամուլում դեռևս որևէ լուր չկա:
«Սա միայն հաստատված տվյալների մասին է խոսքը: Ունենք դիտարկման արդյունք, բայց ապացույց չունենք։ Այդ 8 զոհերը դեռ հուղարկավորված չեն, իսկ ադրբեջանական մամուլում այդ մասին որևէ լուր դեռ չկա»,- նշեց նախարարը։
Անդրադառնալով շփման գծում լայնամասշտաբ պատերազմի հավանականության մասին հարցին՝ նախարարը համոզմունք հայտնեց, որ պատերազմ չի կարող սկսվել, քանի որ Ղարաբաղի հարցը պատերազմով չի լուծվի: Նա հավելեց, որ լայնամասշտաբ պատերազմը ձեռնտու չէ նաև Ադրբեջանին: