Իվանկա Թրամփին դատի են տվել կոշիկի դիզայնը գողանալու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփին դատարան են կանչել ցուցմունք տալու համար: Դատարանը հավաստիացնում է, որ Թրամփի կոշիկների ընկերությունը դիզայնը գողացել է իտալական կոշիկի արտադրության «Aquazzura» ընկերությունից: Այս մասին գրում է Life.ru-ն:
Իտալական կոշիկի բրենդը դատական հայց է ներկայացրել Իվանկա Թրամփի դեմ նախորդ տարի: «Aquazzura»-ի ներկայացուցիչները փաստում են, որ Իվանկա Թրամփի կողմից ներկայացվող կանացի կոշիկները կրկնօրինակվել են իրենց լավագույն հավաքածուից, որի մեկ զույգ կոշիկը արժե 785 դոլար:
Իվանկա Թրամփի իրավաբանները պատասխանել են, որ քանի որ Դոնալդ Թրամփի դուստրն իր հոր խորհրդականի պաշտոնն է զբաղեցնում, ապա աննպատակահարմար է նրա ցուցմունք տալը: Բացի այդ, նա չի մասնակցել կոշիկի դիզայնի ստեղծման գործընթացին: