Սպիտակ տունը կատակներ չի հասկանում
Սպիտակ տունը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի սպանության մասին կատակները չի հասկանում: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը:
Նա անհանգստացնող է անվանել ոչ միայն նմանատիպ կատակները, այլև հասարակության կողմից դրանց նկատմամբ բարկության բացակայությունը: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Մեր նախագահը պարզ հասկացնում է, որ բռնությունը պետք է քննադատվի դրա բոլոր արտահայտություններով»,- ասել է Սփայսերը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկացի նախագահ Դոնալդ Թրամփը նեղացել է Ջոննի Դեպպի կատակից: Կատակի համար հայտնի դերասանն արդեն ներողություն է խնդրել: