Սաուդյան Արաբիայի ուժերը կանխել են իսլամական գլխավոր սրբավայրի վրա հարձակումը
Սաուդյան Արաբիայի անվտանգության ուժերը Մեքքայում կանխել են իսլամական աշխարհի գլխավոր սրբավայրի վրա հարձակումը: Մահապարտի ոչնչացման ընթացքում վիրավորվել են 5 օրինապահներ և 6 օտարերկրյա քաղաքացիներ: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Միջադեպը տեղի է ունեցել իսլամի երկու խոշոր փառատոններից մեկ օր առաջ Ալ Հարամ մզկիթում:
Հարձակվողները հայտնաբերվել են երեք տեղերում՝ Ջիդայում, Ալ Ասիլյայում և Աջյադում:
«Անվտանգության ուժերը տապալել են Սուրբ մզկիթի և դրա հետևորդների վրա ահաբեկչական հարձակումը»,-ասվել է ՆԳՆ հայտարարության մեջ:
Ահաբեկիչը հայտնաբերվել է Աջիհադի եռահարկ տանը, որտեղից կրակ է բացել իրավապահների ուղղությամբ:
Հետախուզական մամինները ձերբակալել են 5 մարդու, որոնցից մեկը կին է եղել: Նրանց անունները չեն հիշատակվում հետաքննության շահերից ելնելով: