Եղեգնաձորում բանկի աշխատակցուհին 41 միլիոն դրամ է հափշտակել և անհետացել.News.am
News.am-ը գրում է.Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում բանկերից մեկում հափշտակության դեպք է տեղի ունեցել: Նախկին տեղեկություններով` բանկի երիտասարդ աշխատակցուհին, նախնական տվյալներով, հափշտակել է 41 միլիոն դրամ եւ անհետացել:
Ըստ նախնական տեղեկությունների, այդ աշխատակցուհին գումարը փոխանցել է ինչ-որ հաշվեհամարի և անհետացել: Դեպքի առթիվ այսօր արդեն հարուցվել է քրեական գործ, իրավապահները որոնում են աշխատակցուհուն: