Չէի ուզում լինել մի քաղաքում, որտեղ կան նման մարդիկ. Շպռոտը՝ Հայաստան վերադառնալու ապրումների և կրկին հեռանալու պատճառների մասին. Tert.am
Երգչուհի Շպռոտը 7 տարվա ընդմիջումից հետո վերադարձել է Հայաստան։ Tert.am Life–ի հետ զրույցում նա ասաց, որ այս այցն իր համար շատ սպասված էր։ Առաջին հերթին նա շատ էր կարոտել մայրիկին, հետո ընտանիքին, հարազատներին ու իր քաղաքը` Երևանը։
«Մամայիս հետ հանդիպումն օդանավակայանում էր։ Շատ էմոցիոնալ հանդիպում էր, որովհետև 7 տարի չէինք տեսել իրար։ Չէինք հավատում, որ այդ հանդիպումը, վերջապես, իրականացավ։ Շատ էինք հուզվել։ Մամայիս հետ ինձ դիմավորելու էր եկել նաև քույրս իր երեխաների հետ։ Ընտանիքի զգացողությունն այս 7 տարվա ընթացքում ինձ համար անհասանելի մի բան էր դարձել։ Դա շատ թանկ է ինձ համար։ Հայաստան գալուս գերնպատակը մամայիս և քրոջս տեսնելն էր։ Առանց ընտանիքի շատ դժվար է ապրել օտարության մեջ»,- ասաց Անին։
Երգչուհին նշեց, որ Երևանն էլ էր շատ կարոտել. «Առաջին անգամ երեկ իջա քաղաք, հանդիպեցի ընկերներիս։ Կենտրոնը շատ է փոխվել, շատ գեղեցիկ էր ու ինձ համար շատ անծանոթ։ Ես այստեղ եմ մեծացել։ Կան մարդիկ, ովքեր ԱՄՆ գալու առաջին իսկ օրվանից ասում են` սա իմ քաղաքն է։ 7 տարվա ընթացքում ես այնտեղ չեմ ունեցել իմ քաղաքի զգացողությունը»։
Մանրամասները՝ այստեղ: