Ալբերտ Էյնշտեյնի նամակները աճուրդով վաճառվել են ավելի քան 200 հազար դոլարով
Ալբերտ Էյնշտեյնի բանաձևերով, Աստծո և քաղաքականության մասին դատողություններով նամակներն Իսրայելում աճուրդի ժամանակ վաճառվել են 210 հազար դոլարով: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Մեքենայագիր, օրիգինալ 6 ուղերձները, որոնք կրում են մեծ գիտնականի ձեռքով արված ստորագրությունը, գրվել են 1950-ական թվականներին և ուղղված են իր գործընկերներ Դևիդ Բոմին և Մաքս Բորնին:
Երուսաղեմի «Winners» աճուրդի տունը հույս ուներ, որ նամակները կգնահատվեն 33-ից 49 հազար դոլարի սահմանում, բայց միայն Բոմին ուղղված Էյնշտեյնի նամակի գնորդը դրա համար վճարել է 84 հազար դոլար: