Հայտնի չէ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը հանկարծակի հնչած տագնապի ազդանշանի պատճառը
«Իրավունք» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը, ՀՀ քաղաքացիների ընդունելության ժամանակ հանկարծակի հնչել է տագնապի ազդանշան: Այն հնչում է սովորաբար տեռորիստական ակտերի կամ որևէ այլ վտանգի դեպքում:
Քաղաքացին,որն այդ պահին գտնվել է դեսպանատան սենյակներից մեկում, ստիպված է եղել դեսպանատան աշխատակիցների հետ միասին ծնկի իջնել և թաքնվել սեղանի տակ, և այսպես մոտավորապես 20 րոպե: Իսկ թե ինչն է եղել տագնապի ազդանշանի պատճառը՝ հայտնի չէ»:
Մանրամասները՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում: