Արարատի մարզում վարորդը վրաերթի է ենթարկել 2 երիտասարդի և փախուստի դիմել
Հունիսի 16-ին, ժամը 00.15-ի սահմաններում, Արարատի մարզի Բուրաստան-Բյուրավան ճանապարհի 1-ին կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա եւ 26-ամյա երկու երիտասարդի, ապա դիմել է փախուստի: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:
Երիտասարդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: