Նորապսակները հարսանեկան ֆոտոշարքը նկարահանել են «Apple»-ի խանութում
Սինգապուրում նորապսակներ Ջերմին Վին և Չիա Սուաթ Հուանը ֆոտոսեսիա են կազմակերպել «Apple»-ի նոր խանութում: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «The Straits Times»-ին:
Հուանը պարզաբանել է, որ նա ցանկանում էր լուսանկարվել հարսանիքի առթիվ, սակայն Վիի մոտ այդ միտքը ոգևորություն չի առաջացրել: Որպես փոխզիջում նրանք որոշել են նկարահանման համար յուրահատուկ վայր գտնել: Սկզբից ընտրել էին Սինգապուրի տեսարժան վայրերից մեկը, որը հայտնի է նաև իր ռեստորաններով: Սակայն հետո զույգը հիշել է «Apple»-ի մեկ ամիս առաջ բացված խանութի մասին:
Ամուսինը «Apple»-ի մեծ երկրպագու է և մեծ ուրախությամբ համաձայնել է այս տարբերակին: Հարսնացուն, ով ևս նախընտրում է հենց այս ընկերության սմարթֆոններն ու համակարգիչները, նույնպես դեմ չի եղել: Մենեջերը նրանց 10 րոպեով մինչև խանութի բացվելը թողել է լուսանկարվել: