ԱԺ-ի որոշ «շուստրիներ» սպասում են նիստերի ավարտին
«Հրապարակ» օրաթերթը գրում է» «Պատգամավորներին թեժ ամառ է սպասվում, հաջորդ և թերևս վերջին արտահերթ նիստը կկայանա, հավանաբար հուլիսի 6-ին՝ կներկայացվի կառավարության ծրագիրը։
Ապա նորաթուխ պատգամավորները կգնան արձակուրդ։ Իսկ մի շարք «շուստրիներ» էլ սպասում են նիստերի ավարտին, որ լրագրողների ոտքն ԱԺ-ում չերևա, և անցնեն աշխատասենյակները կապիտալ վերանորոգելուն:
Տեսնելով, որ վերանորոգում անողները հայտնվում են մամուլի էջերում, որոշել են խորամանկության դիմել և աղմուկից խուսափել՝ այդ գործը փոքր-ինչ հետաձգելով»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: