Հայտնի է՝ երբ կլինի Ռուսաստանի և Վրաստանի ներկայացուցիչների հանդիպումը
Վրաստանում Ռուսաստանի հետ հարաբերությունների հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասիի հետ հերթական հանդիպումը տեղի կունենա հունիսի վերջին՝ Պրահայում: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
«Հանդիպումը կկայանա հունիսի վերջին, ճշգրիտ օրը ավելի ուշ հայտնի կդառնա»,- ասել է Աբիշաձեն:
Վրաստանը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել էր 2008 թվականի օգոստոսին: Սակայն Վրաստանի նոր կառավարության ներկայացուցիչները 2012 թվականից փորձում են կարգավորել երկրի դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: