Միհրան Հարությունյանն արձագանքել է իր մասնակցությամբ ծեծկռտուքի մասին լուրերին
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք,Մոսկվայի ավտոսպասարկման ծառայություններից մեկում հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի մասնակցությամբ ծեծկռտուք էր տեղի ունեցել:
Միհրան Հարությունյանը հերքել է այդ տեղեկությունը:
«Ես որևէ կապ չունեմ այդ ծեծկռտուքի հետ: Պարզապես իմ մեքենան գտնվում էր տվյալ ավտոսպասարկման ծառայությունում: Իրավապահները այդ վայրում գտնվող մեքենաների տերերից, այդ թվում ինձնից, ընդամենը փորձել են ճշտել` ինչ է տեղի ունեցել»,- ասել է ըմբիշը:
Միհրան Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ իր մոտ զենք չի եղել.
«Ես ընդհանրապես զենք չեմ կրում»,- եզրափակել է նա: