Հառիճում հողին են հանձնել զորամասում կախված հայտնաբերված ենթասպային. News.am
«News.am»-ը գրում է. Շիրակի մարզի Հառիճ գյուղում այսօր` հունիսի 4-ին, հուղարկավորել են զորամասում կախված հայտնաբերված պայմանագրային զինծառայող Մելիք Խաչատրյանին: «NEWS.am»-ին Հառիճի գյուղապետարանից հայտնեցին, որ զինծառայողին հողին են հանձնել գյուղի գերեզմանատանը:
Ենթասպայի հուղարկավորությանը ներկա են եղել ծառայակից ընկերներն ու ԶՈւ բարձրաստիճան սպաներ:
Նշենքն, որ Մելիք Խաչատրյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ինքնասպանության հասցնելը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2017 թվականի հունիսի 1-ին՝ ժամը 15:30-ի սահմանում, ՀՀ ՊՆ N զորամասի պահեստում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, ենթասպա 36-ամյա Մելիք Խաչատրյանը՝ կախված վիճակում: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նամակ։
Մանրամասները՝ այստեղ.