1000 դրամների մասին օրենքի դեմ հայցադիմումը վարույթ է ընդունվել
ՀՔԱՎ-ը տեղեկացնում է, որ 1000 դրամների մասին օրենքի դեմ հայցադիմումը վարույթ է ընդունվել: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցների կողմից այսպես կոչված 1000 դրամների մասին օրենքով սահմանված վճարումների դեմ 2017 թ. մարտի 21-ին ներկայացված հայցադիմումը վարույթ է ընդունվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից և հայցադիմումի քննությունը նշանակվել է 2017 թ. հուլիս 12-ին՝ ժամը 14:30-ին:
Հայցադիմումում ներկայացված հիմնավորումներից է հանդիսանում Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածով սահմանված անհիմն հարստացման հասկացությունը, ըստ որի՝ քաղաքացիներից հարկադիր ձևով գանձելով 1000-ական դրամներ՝ ՀՀ Կառավարությունը խախտում է ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքը:
Օրեր առաջ Կազմակերպության աշխատակիցները հայցադիմումի պատասխան են ստացել ՀՀ Ֆինանսների նախարարությունից: Հայցադիմումի պատասխանում նշվում է, որ 1000 դրամների փոխանցումը բխում է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքից և միայն դրանով պայմանավորված՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի իմաստով ապօրինի չի կարող համարվել:
Մանրամասներն՝ այստեղ: