«Իգլայի» գործով կրկին հարցաքննվել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարի մարտական ընկերը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ «Իգլայի» գործով հերթական հարցաքննությունն է տեղի ունեցել: Թերթի աղբյուրների պնդմամբ՝ ՀՀ ԱԱԾ-ն կրկին հարցաքննել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանին: Քննիչները կրկին գաղտնալսման մասով հարցեր են տվել, թե Սանասար Գաբրիելյանն ինչ է խոսել և ում հետ է խոսել: Վերջինս էլ ասել է, թե խոսակցության թեման կապ չի ունեցել ոչ զենքի, ոչ էլ «Իգլա» տեսակի հրթիռի հետ:
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Սանասար Գաբրիելյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու համար վերջինիս պաշտպանը դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան, սակայն դատարանն անփոփոխ է թողել վերջինիս կալանքի հարցը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: