Այս նախագիծը ցույց է տալիս պետական կառավարման համակարգի անլրջությունը. Նիկոլ Փաշինյան
Այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին նախագիծը որակեց որպես պետական կառավարման համակարգի անլրջություն:
Իր խոսքերը Նիկոլ Փաշինյանը հիմնավորեց 2014թ-ի ընդունած նախագիծին կից ներկայացված հիմնավորումները մեջբերելով:
«2014թ-ին ընդունվել է օրենքի մի նախագիծ, հիմա ցանկանում ենք այդ օրենքի նախագծի հիմնավորմումը փոխենք: Կառավարությւնը բերեց այս նախագիծը, և որպես նոր փոփոխության հիմնավորում նշվում է սույն օրենքը հանգեցրեց նրան, որ այնպիսի իրավիճակի իրավական համակարգում աշխատողները աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացրել, վախենալով զրկվել իրենց հասանելիք կենսքաթոշակից»,- նշեց Նիկոլ փաշինյանը: