Աֆղանստանում վթարի հետևանքով զոհվել են նույն ընտանիքի 15 անդամներ
17 մարդու տեղափոխող բեռնատարը, Աֆղանստանի Փարվան նահանգում կողաշրջվել է, ինչի հետևանքով զոհվել են նույն ընտանիքի 15 անդամները, այդ թվում կանայք ու երեխաներ: Այս մասին գրում է «РИА Новости»-ին՝ հղում տալով «Франс Пресс»-ին:
«Տասնհինգ ուղևոր է զոհվել, երկու երեխա է տուժել։ Զոհվածներից մի քանիսը կանայք ու երեխաներ են»,- ասել է նահանգապետի ներկայացուցիչը։
Վթարի զոհերի մասին տարբեր տեղեկություններ են ներկայացվում։ Նահանգի ոստիկանության ներկայացուցչի խոսքով «16 մարդ է զոհվել»։
Աֆղանստանում վթարները հաճախակի երևույթ են, որպես կանոն դրանց պատճառը արագության գերազանցումն է, ճանապարհների վատ վիճակն ու վարորդների սխալները։