Բրիտանացի գիտնականները պարզել են Կիպրոս կղզու բնակիչների երկարակեցության գաղտնիքը
Գիտնականները պարզել են գլխավոր պատճառը, որի շնորհիվ Կրետե կղզու հեռավոր գյուղերում մարդիկ այդքան առողջ են և երկար են ապրում: Այս մասին գրում է «BBC»-ն:
Պատճառը կայանում է նրանում, որ կղզու բոլոր բնակիչների մոտ կա գեն, որը ըստ երևույթին պաշտպանում է սիրտը՝ նվազեցնելով վնասակար ճարպի և խոլեստերինի մակարդակը օրգանիզմում:
Չնայած այն բանին, որ բնակիչների սննդակարգը հարուստ է կենդանական ճարպերով, սակայն նրանք չեն տառապում սիրտ-անոթային հիվանդություններով: Եվ բացի դա նրանք շատ են սիրում պանիր:
Հեռավոր Զոնիանա և Անոիա գյուղերը գտնվում են Կրետեի հյուսիսում գտնվող լեռներում: Բնակիչները մնացել են անփոփոխ: Շատ քիչ մարդիկ են այնտեղ բնակվում, սակայն նրանք ունենում են երկար կյանք:
Սրտի հետ կապված հիվանդությունները այստեղ գրեթե չեն հանդիպում, չնայած այն հանգամանքին, որ նրանք շատ են օգտագործում ոչխարի միս և ոչխարի կաթից պատրաստված պանիր:
Ի դեպ այս գյուղում ամեն տարի անցկացվում է պանրի փառատոն:
Նման սննդակարգը ուղղակիորեն պետք է հանգեցներ առողջական խնդիրների, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ ճարպեր և բարձրացնում է արյան խոլեստերինի մակարդակը: Սակայն նրանց մոտ էլ տարածված է երկրորդ տեսակի շաքարային դիաբետը: Սակայն նրանք չեն տառապում դրա սովորական ազդեցությունից, ինչպիսիք են շաքարախտը, երիկամների անբավարարությունը: